Ալավերդի, Անկյուն+3

11/10/2011

ՀՀ արդարադատության նախարարությունը ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հասանելի և ընկալելի դարձնելու համար հատուկ ծրագիր է մշակել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են այցելություն-հանդիպումներ ՀՀ մարզերի բնակչության հետ, նրանց՝ նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավական անձանց պետռեգիստրի գործակալություններից օգտվելու կարգը, դատական ակտերի հարկադիր կատարողների գործունեությունը և կատարված ու մոտ ապագայում իրականացվելիք փոփոխությունները բացատրելու, պարզաբանելու, ինչպես նաև տեղում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: