«Մարզային հանդիպումներ»-ը լուսաբանվել է Գեղամա հեռուստաալիքով
01/11/2011
Հանդիպմանը ներկա Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյանը ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես նշում է, որ նախարարության պատվիրակության հանդիպումը Գավառում հաջողված է: Մասնակիցները արդյունավետ են համարել քննարկումը և ստացվել են միայն դրական արձագանքներ: