Մարգարիտա Կարապետյան

Գործակալության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Մեկը նոյեմբերի, 1983 թվական, ք․ Էջմիածին
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ:
2020-2025թթ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետ։
2015-2020թթ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի գլխավոր իրավաբան։
2015թ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության Սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի առաջատար մասնագետ։
2012-2015թթ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքների բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2012 թվականին եղել է Դատավորի օգնականի պարտականությունները կատարող՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում
2010-2012թթ․ եղել է դատավորի գործավար՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Կրթություն
2001-2006թթ․ սովորել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտում։
Այլ տեղեկություններ
2023 թվականին՝ Երկարամյա ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Պարգևատրում» խրախուսանքի տեսակը
2021 թվականին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը
2015 թվականին՝ Շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
2011 թվականին՝ Շնորհվել է դատական ծառայողի առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին։
Ամուսնացած չէ: