Սիրո Ամիրխանյան
Գլխավոր հարկադիր կատարող
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
Քսանութը հունվարի, 1993թ
Աշխատանքային գործունեություն
2025թ․ հունվարի 15-ին նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար։
2020-2025թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ (արդարադատության առաջին դասի խորհրդական)։
2019-2020թթ․ եղել է ՀՀ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ։
2015-2017թթ․ եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ ։
2014թ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստան` Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) շրջանակում կրտսեր փորձագետ։
2020թ․ից մինչ օրս դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում։
Կրթություն
2016-2019թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում։
2014-2016թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2010-2014թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
Հրապարակված գիտական հոդվածներ
«Էքստրադիցիայի ենթակա անձանց դատավարական երաշխիքները և դրանց ապահովումը»,
«Հեռակա կարգով (in absentia) դատական քննություն»,
«Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը»,
«Հանրային իրավունքի իրավաբանական անձի» հասկացությունը,
«Հանրային և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց տարանջատման անհրաժեշտությունը»,
«Հանրային իրավունքի իրավաբանական անձանց քաղաքացիաիրավական իրավասուբյեկտությունը»
«Հանրային իրավունքի իրավաբանական անձանց հիմնական տեսակներն արտասահմանյան երկրներում»
«Պետությունը և պետական մարմինները որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ»
Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին։