Գրիգոր Ներսիսյան

Գործակալության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Երեսունմեկը օգոստոսի 1986 թվական, ք. Երևան:
Աշխատանքային գործունեություն 
2005-2006 թվականներին աշխատել է «Լեքս-Կոմպրոմիս» ՀԿ-ում որպես հաշվապահ:
2008-2010 թվականներին աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես աշխատակազմի հաշվապահ:
2010-2012 թվականներին աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս (համատեղություն):
2010 թվականին աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դասախոս (համատեղություն):
2010-2015 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում որպես նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի պետ:
2015-2019 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում որպես աշխատակազմի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ:
2016-2020 թվականներին աշխատել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում որպես բնական գիտությունների ամբիոնի վարիչ և միաժամանակ դասավանդել (համատեղություն):
2019 թվականի ապրիլի 9-ին Վարչապետի N 378-Ա որոշմամբ նշանակվել է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ:
2022 թվականի հուլիսի 19-ին Վարչապետի N 843-Ա որոշմամբ ազատվել է Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնից:
2023 թվականի հոկտեմբերի 20-ին Վարչապետի N 1044-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության:
Կրթություն
1992-2000 թվականներին սովորել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցում:
2000-2002 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում:
2002-2007 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետում:
2007-2010 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` հանդիսանալով տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ:
2018 թվականին հանդիսացել է դոկտորանտ, իրավաբանական գիտությունների` ԺԲ.00.02 (հանրային իրավունք) մասնագիտությամբ, դոկտորական ատենախոսության թեմա՝ Հայաստանի Հանրապետությունում բյուջետային վերահսկողության պետաիրավական կարգավորման հիմնախնդիրները:
Պետական ծառայության դասային աստիճան
2012 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության     1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու:
Գիտական կոչում
Դոցենտի գիտական կոչում` մանկավարժություն մասնագիտությամբ:
Հասարակական գործունեություն
2018 թվականից «Հանրային ֆինանսների մոնիտորինգ» հասարակական կազմակերպության նախագահ:
Դասավանդման փորձ
Տնտեսագիտության տեսություն, հաշվապահական հաշվառում, ֆինանսական իրավունք, կառավարչական հիմունքներ:
Ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանք
Մագիստրոսական թեզերի ղեկավարում, ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահ:
Գիտական աշխատություններ, հոդվածներ
Հանդիսանում է մի շարք գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: