Դավիթ Ղուլյան
Տնօրեն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնհինգը հունվարի, 1981 թվական
Աշխատանքային գործունեություն
2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում
2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2008-2011թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական:
2011-2012թթ. աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:
2012-2014թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2014-2015թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:
2015-2016թթ. աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:
2016-2018թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2018-2021թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդում՝ որպես Նախագահի խորհրդական:
2021թվականից աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրեն:
2022 թվականի ապրիլի 15-ից նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Կրթություն
1998-2002թթ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (ներկայիս` Հայաստանի ազգային ագրարային համալսարան) Հաշվապահական հաշվառում և ֆինանսեր բաժինը
2015-2017թթ. ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի Իրավագիտություն բաժինը
Լեզուների իմացություն
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Ամուսնացած է