Մարիամ Սարգսյան
Գլխավոր քարտուղարի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
Քսանհինգը հունիսի, 1991 թվական:
Աշխատանքային գործունեություն
2025թ․ մարտի 17-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ:
2019-2025թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների համակարգման բաժնի պետի պաշտոնը:
2017-2019թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների գործընթացի կազմակերպման բաժնի պետ:
2015-2017թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կառուցապատման ներդրումային վարչության գլխավոր մասնագետ:
2014-2015թթ. զբաղեցրել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վիճակագրության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը:
2013-2014թթ. եղել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերապատրաստումների և խորհրդատվական բաժնի առաջատար մասնագետ:
2012-2013թթ. եղել է «Արստակ Իմպեքս» ՍՊԸ-ի հաշվապահ:
Կրթություն
2019-2022թթ․ սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2014թ. առ այսօր հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հայցորդ:
2012-2014թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2008-2012թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն
2024թ․ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
2023թ․ դասավանդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում։
2018թ․ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
2014թ. փետրվար ամսին մասնակցել է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և ուսանողների համար կազմակերպված միջազգային 2-րդ գիտաժողովի աշխատանքներին և ներկայացրել է զեկույց (ԵՊՀ):
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2024թ. հուլիսից նոյեմբեր ամիսներին մասնակցել է «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից (IRI) իրականացվող «Առաջնորդության հորիզոններ. Կառավարման և փափուկ հմտությունների ակադեմիա» ծրագրին:
2019թ. օգոստոս ամսին մասնակցել է Հնդկաստանի կողմից իրականացվող «Հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության կայուն զարգացման նպատակների վերաբերյալ կարողությունների կատարելագործման» ծրագրին (Նյու Դելի):
2019թ. նոյեմբեր ամսին մասնակցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված ՄԱԶԾ-ԳԷՖ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրին:
2017թ. հոնիսից հուլիս ամիսներին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Արդյունավետ կառավարման ֆինանսական ոլորտում. Նախագծերի կառավարում, բիզնեսի գնահատում և հաղորդակղություն» ծրագրին:
2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. օգոստոս ամիսը մասնակցել է «ՖԻՆ ԿՈՐ» ՍՊԸ-ի կողմից իրականացված «Հաշվապահական հաշվառման» ծրագրին:
2010թ. ապրիլ ամսին մասնակցել է «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքներ» խորագրով ծրագրին:
2008թ. մայիս ամսին մասնակցել է «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացված «Կիրառական տնտեսագիտություն» ծրագրին:
Այլ տեղեկություններ
Հանդիսանում է 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ («Ֆինանսատնտեսական ժամանակային շարքերի վերլուծություն», 2017թ.,) և 5 գիտական հոդվածի հեղինակ:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: