Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչություն
Քարտուղարության պետ՝Նորա Մելքոնյան
Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապահովում է նախարարությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
2) ապահովում է փաստաթղթերը՝ ըստ տեսակների տարանջատելու աշխատանքները.
3) ապահովում է նախարարության ելից փաստաթղթերի ըստ պատկանելության առաքման աշխատանքների իրականացումը.
4) ապահովում է գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների շարժի և կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
5) ապահովում է ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքները՝ սուրհանդակային ծառայության միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն ապահովում է քաղաքացիներից Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի, այդ փաստաթղթերի համար սահմանված պետական տուրքի անդորրագրերի ընդունման և համապատասխան ստորաբաժանմանը հանձնելու, ինչպես նաև Ապոստիլ դրված փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանումից ընդունելու և քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքները.
7) ապահովում է գործերի, մուտքի և ելքի մատյանների, ինչպես նաև մտից և ելից գրությունների համակարգման և հաշվառման աշխատանքները.
8) ապահովում է նախարարության փաստաթղթաշրջանառության դասակարգման, վերլուծության և ամփոփման աշխատանքները.
9) յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ապահովում է հանձնարարականների, գրությունների, դիմումների և բողոքների թվի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի, դրանց վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական պատասխանների և ավարտված փաստաթղթերի, ինչպես նաև նամակագիրների սոցիալական կազմի վերաբերյալ վիճակագրության և ամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքները:
Կանոնադրությունը՝ այստեղ: