Քրեակատարողական ծառայություն
Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող՝ նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որը ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահuկողություն իրականացնելը, անձանց` oրենքով uահմանված հիմքերով եւ կարգով կալանքի տակ պահելը: Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաեւ oրենքով նախատեuված այլ խնդիրներ։