Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգով Հայաստանի Հանրապետությունում ապահովում է դատական ակտերի, արբիտրաժային վճիռների, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, անբողոքարկելի վարչական ակտերի, ինչպես նաև նոտարների կողմից տրված կատարողական մակագրության թերթերի հարկադիր կատարումը։
Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքում առանձնացված են կենտրոնական մարմին՝ մասնագիտական կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներով, և տարածքային մարմիններ:
Հանրային ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով: Ծառայության անցնելու կարգը, պայմանները, հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում լիազորությունների բաշխումը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության վերաբերյալ այլ հարցերը կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրություն
Կայք՝ www.cesa.am