«ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ
Թարգմանությունների կենտրոնի տնօրենԱնահիտ Աբրահամյան
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 22-ի թիվ 163–N որոշմամբ։
Թարգմանությունների կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`
- ՀՀ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով.
- ԵՄ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.
- եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանների ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.
- թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.
- լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.
- հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.
- տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
Թարգմանությունների կենտրոնը, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`
- այլ թարգմանչական աշխատանքներ.
- ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.
- լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.
- հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
- տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաuտում:
Կայքի հասցեն՝ www.translaton-centre.am