Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին
Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժինԳևորգ Հարությունյան
Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) նախապատրաստում է նախարարի և գլխավոր քարտուղարի` զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
2) իրականացնում է նախարարի և գլխավոր քարտուղարի զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.
3) իրականացնում է նախարարության զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.
4) իրականացնում է նախարարության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական աշխատանքները.
5) իրականացնում է նախարարության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները.
6) սահմանված կարգով իրականացնում է նախարարության զինապարտների հաշվառումը և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.
7) իրականացնում է նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.
8) առաջարկություններ է ներկայացնում նախարարության քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ.
9) իրականացնում է նախարարության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման աշխատանքները.
10) իրականացնում է նախարարության, նախարարությանը ենթակա մարմինների, նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները:
Բաժնի կանոնադրությունը՝ այստեղ: