Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
Եփրեմ Կարապետյան

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության նպատակներն են՝

1)    հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.

6.   Վարչության խնդիրներն են՝

1) հակակոռուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը,

2) հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը և համակարգումը.

3) հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների և միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը.

4) Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրականացումը:

Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։