«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ


«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

Հայաստանի ազգային արխիվն ունի 9 մասնաճյուղեր՝ Հայաստանի Հանրապետության մարզերում  և 19 ներկայացուցչություններ՝ տարածաշրջաններում։

Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝

          ա. իրականացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը, օգտագործումը

          բ. վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կենտրոնացված հաշվառումը

          գ. լիազորած պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին

          դ. արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրեր

          ե. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի բնագավառում մասնակցում է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքներին

          զ. պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ։

   Արխիվը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

          ա.  արխիվային վավերագրերի հրատարակություն.

          բ.  փաստաթղթերի պատճենների տրամադրում.

          գ. ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.

          դ. փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.

          ե. արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահո-վագրական պատճենների պատրաստում։

Արխիվը մատուցում է հետևյալ հիմնական ծառայությունները՝

Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկատվության տրամադրում

                  

  1. Տեղեկություններ աշխատանքային ստաժի, աշ­խա­տա­վարձի չափի, կրթության վերաբերյալ,
  2. Տեղեկություններ պարգևատրումների, պատ­վավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ,
  3. Տեղեկություններ գաղթականների, փա­խստա­կանների և հայրենադարձության վերաբերյալ,
  4. Տեղեկություններ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության որոշումների և կարգադրությունների վերաբերյալ,
  5. Տեղեկություններ անշարժ գույքի (կալվածք, տուն, հողամաս, այգի) իրավունքների վերա­բերյալ,
  6. Տեղեկություններ շինանարության համար հողատարածքների տիրապետման վերա­բերյալ (արտադրական, բնակելի, տնտե­սական և այլն),
  7. Տեղեկություններ նոտարական գործարքների վերաբերյալ,

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրում

Արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորում և կարգավորում,

Գիտահետազոտական աշխատանքներ

  1. Հետազոտական թեմաներին վերաբերող փաս­տաթղթերի հայտնաբերում և տրամադրում,
  2. Փաստաթղթերի ցուցահան­դեսնե­րի կազմա­կերպում, ժողովածուների և թեմատիկ հարցումների կազմում,
  3. Ծագումնաբանական և կենսագրական հարցում­ներ, տոհմածառերի կազմում,

Վերականգնման և պահպանման աշխատանքներ

  1. Գործերի և գրքերի վերականգնում, կարում-կազմապատում,
  2. արխիվային արկղերի պատրաստում,
  3. փաստաթղթերի պահատվական պահ­պա­նություն,

Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի հայտնաբերման, տրամադրման, թվայնացման, մոտնաժման աշխատանքներ

 Կից ներկայացվում են առնչվող իրավական ակտերը:

Կանոնադրություն