Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն
Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ՝Տիգրան Առաքելյան
Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության նպատակներն են՝
1) քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) քրեական, քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության մշակումը և կատարելագործումը.
3) ներման խնդրագրերի քննարկման գործընթացի իրականացումը.
4) Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության համակարգման աշխատանքների իրականացումը:
6. Վարչության խնդիրներն են՝
1) քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը, միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը.
2) քրեական, քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության մշակման և շարունակական կատարելագործման ապահովումը.
3) ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովումը.
4) Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության համակարգման ապահովումը:
Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։