Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչություն
Վարչության պետԿարեն Շահնազարյան
Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապահովում է նախարարության նյութատեխնիկական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացումը.
2) կազմակերպում և համակարգում է գնումների գործընթացը.
3) կազմակերպում է նախարարության կողմից զբաղեցված տարածքի կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները.
4) կազմակերպում է նախարարությունում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծումը.
5) ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.
6) ապահովում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական միջոցների ապահովման աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը.
7) ապահովում է նախարարության վարչական շենքի, դրան հարող տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.
8) իրականացնում է նախարարության նյութական արժեքների տարեկան գույքագրումը՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
9) աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով.
10) ապահովում է նախարարության ավտոտրանսպորտային սպասարկումը.
11) ապահովում է նախարարության համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.
12) կազմակերպում և ապահովում է նախարարության էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.
13) ապահովում է Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գործունեության ոլորտին առնչվող համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքները:
14) կազմակերպում է Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գործունեության ոլորտին առնչվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններին ներկայացնելու աշխատանքները:
Կանոնադրությունը՝ այստեղ: