Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչության պետԶառա Մարգարյան
Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման աշխատանքների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների կազմումը և դրանց մուտքագրումը clienttreasury համակարգ.
3) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով պայմանագրերի մուտքագրումը clienttreasury համակարգ.
4) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով կնքված պայմանագերի շրջանակներում ֆինանսական հաշվետվությունների և կատարողականների ընդունումը, ամփոփումը և հաստատման ներկայացումը.
5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով բյուջետային և միջգանձապետական հայտերի ներկայացումը.
6) ֆինանսական բնույթի նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը.
7) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքների իրականացումը.
8) նախարարության ֆինանսական հաշվետվությունների վարման նկատմամբ հսկողության իրականացումը.
9) նախարարության համակարգի կազմակերպություններին ֆինանսական հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերումը.
10) նախարարության համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող եկամուտների վերաբերյալ, միջնաժամկետ ծախսային ծրագրերով և բյուջետային տարիների կտրվածքով, կանխատեսումների և դրանց հավաքագրման վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը, ամփոփոխումը և ներկայացումը Ֆինանսների նախարարություն.
11) նախարարության հաշվապահական հաշվառման գործառնությունների վարումը, ամփոփումը և վերահսկողությունը.
12) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով հաշվետվությունների կազմումը և ներկայացումը Ֆինանսների նախարարություն.
13) նախարարության ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ եռամսյակային հաշվետվության կազմումը և ներկայացումը Ֆինանսների նախարարություն.
14) նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը և ներկայացումը.
15) նախարարության աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների համար անհրաժեշտ հաշվարկների կատարումը.
16) նախարարության աշխատողների ծառայողական գործուղումների հաշվարկման և հաշվետվությունների ընդունման աշխատանքների իրականացումը.
17) նախարարության հիմնարկներից և պետական ոչ առևտրային կազմակերպություններից, բաժնետիրական ընկերությունից հաշվեկշիռների ընդունման և ամփոփման, ինչպես նաև ամփոփ հաշվեկշռի կազմման աշխատանքները.
18) նախարարության հաստիքացուցակների կազմման աշխատանքները.
19) սոցիալական փաթեթի շրջանակներում հայտերի ընդունման, փոխանցման և համապատասխան հաշվետվությունների կազմման աշխատանքները.
20) եկամտային հարկի հաշվետվության կազմման և ներկայացման աշխատանքները.
21) նախարարության ապրանքանյութական արժեքների հաշվառման՝ այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվառման աշխատանքների իրականացումը.
22) դրամական միջոցների և նյութական արժեքների հաշվառման, դրանց շարժի հետ կապված գործառույթների ճիշտ արտացոլման աշխատանքների իրականացումը.
23) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին տրամադրելու նպատակով դուրս գրվող հատուկ հաշվառման բլանկների հաշվառման աշխատանքների իրականացումը.
24) մասնակցությունը գույքագրման աշխատանքներին.
25) հաշվապահական հաշվառման ոլորտին վերաբերվող նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը:
Կանոնադրությունը՝ այստեղ: