Միջոցառման հրավեր

01/09/2016

Հարգելի գործընկերներ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու սեպտեմբերի 6-ին`ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Մասիս սրահում կայանալիք  Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի քննարկմանը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը և այլք:

Կից ներկայացնում ենք Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման hայեցակարգը՝ http://moj.am/legal/view/article/969

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` ուղարկելով համապատասխան հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@moj.am:

Միջոցառումը կազմակերպում են ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: