Հայտարարություն՝ դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության հայտարարություն

17/04/2023

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:

  1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
  2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝
  • դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
  • հանրային ծառայող է։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝
-    Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),

- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ,

-   Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը (պատճենը), ինքնակենսագրությունը,

- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտը և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 24-ը (հայտերի ընդունման վերջնաժամկետ),

հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Էլ․-փոստի հասցե՝ prisonarmenia@gmail.com

Պատասխանատու անձի հեռախոսահամար՝ +374 98 606 393