Արփինե Հովհաննիսյանը ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին
22/02/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արդարադատության նախարարության և «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության միջև համագործակցությունը սկսած 2005 թվականից մինչ օրս եղել է արդյունավետ և կառուցողական: Նախարարը կարևորել է կողմերի միջև համագործակցության խորացումը և ընդգծել, որ իրավական ոլորտի հետագա զարգացման համար իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ:
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ընկերակցության կողմից իրականացվող գործողությունների ծրագիրը: Այն նախատեսում է կազմակերպել իրավական ոլորտում իրազեկման բնույթի մի շարք աշխատաժողովներ, ինչպես նաև ՝ իրավաբանների, փաստաբանների, լրագրողների և այլ թիրախային խմբերի համար փորձի փոխանակման դասընթացներ:
ABA ROLI-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նաև ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ: