Հանրային քննարկման է ներկայացվում ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը
08/07/2016
ՀՀ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը» (http://moj.am/legal/view/article/963):
Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված իրավունքների երաշխավորման, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, և գոյություն ունեցող միջազգային լավագույն փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է հանրային քննարկման ներկայացված հայեցակարգի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել info@moj.am էլեկտրոնային հասցեին: