Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը
03/08/2016
Օգոստոսի 3-ին ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը:
Նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլին, մասնակցել է 40 դիմումատու: Առաջին խմբի թեկնածուների թեստավորումը մեկնարկել է 10:00-ին, իսկ երկրորդ խմբինը՝ 15:00-ին:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրել է թեստավորման ընթացակարգը և նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել է թեստի նմուշը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեստը բաղկացած է հարյուր հարցից և անցողիկ միավորը ութսունն է. յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
Կից ներկայացնում ենք նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած անձանց ցանկը: