Քաղաքացիների եռամսյակային ընդունելության արդյունքները
24/08/2016
![](/storage/files/news/news_7202521774671_news_6798798283951_12022431_912277562219506_8708775672777098853_o.jpeg)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի, սկսած 16:00-ից կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ընդունել են 106 քաղաքացու: Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված կարգով սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ:Քաղաքացիների մի ստվար զանգված իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցում։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ, և միայն ընթացք է տրվում այն գործերին, երբ կա վերջնական դատական ակտ, որտեղ կարգապահական վարույթ սկսելու հիմքեր կան:
Ընդունելության հրավիրված քաղաքացիների մեծ մասի խնդիրները տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշ դիմումների մասով գործին ընթացք տալու հանձնարարականներ են տրվել:
Քաղաքացիների կողմից ստացվել են նաև այնպիսի դիմումներ, որոնց ընթացք տալը դուրս են եղել նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ փոխնախարարները դիմումատուներին տվել են ուղղորդող պատասխաններ: