Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագծի ընդհանուր և հատուկ մասերի լրամշակված տարբերակները

30/08/2016

 ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի ընդհանուր և հատուկ մասերի լրամշակված տարբերակները:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը Արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 29-ին:

 Ընդհանուր մասում ներկայացվել են վարչական պատասխանատվության հիմնական սկզբունքները, վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսվող վարչական տույժի տեսակները, տույժերի նշանակման ու կատարման կարգը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի կարգը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու և իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները:

 Հատուկ մասում առանձնացված և մանրամասն ներկայացվել են տարբեր ոլորտներին առնչվող վարչական իրավախախտման առանձնահատկությունները:

 ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է հանրային քննարկման ներկայացված օրենսգրքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել info@moj.am  էլեկտրոնային հասցեին: