Իտալիայի «Ռոմա Թրե» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների այցը ՀՀ ԱՆ«Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ
06/09/2016
Եվրոպական քրեակատարողական վերապատրաստման ակադեմիաների հետ համագործակցության շրջանակում սեպտեմբերի 5-7-ը ուսումնական այցով Հայաստան են ժամանել Իտալիայի Հանրապետության «Ռոմա Թրե» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները` ծանոթանալու ՀՀ քրեակատարողական համակարգի առանձնահատկություններին։
Ծրագրի 3 օրերի ընթացքում նախատեսվում է ուսանողների այց «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող մասնաշենք, որտեղ նրանք կմասնակցեն տեսական հատվածի դասախոսությանն ու կայցելեն հատուկ ուսուցման համար նախատեսված հրաձգարաններ:
Ծրագիրն իր մեջ ներառում է նաև այց «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որը նրանց հնարավորություն կտա համեմատական վերլուծություն կատարել հին և նոր տիպի քրեակատարողական հիմնարկների միջև։ Ուսանողները նաև կայցելեն այլընտրանքային պատիժների կատարման բաժին, որտեղ կծանոթանան վերջինիս դեպի պրոբացիոն ծառայություն անցնելու գործընթացին, և կկիսվեն իրենց երկրի պրոբացիոն ծառայության փորձով։
Իտալիայից ժամանած ուսանողները կայցելեն նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ քննարկելու երկու երկրների համագործակցության շրջանակը և կիսվելու սեփական փորձով: Հետագայում նախատեսվում է նաև հայ ուսանողների ուսումնական այցը Իտալիայի համալսարաններ: