Կայացել է ԱՊՀ անդամ երկրների Իրավական օգնության իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստը

10/10/2017

Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստին ընդառաջ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 22.01.1993թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի և 07.10.2002թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստը:

Աշխատանքային խմբի ղեկավար Վիգեն Քոչարյանը ողջունել է մասնակից երկրների անդամներին՝ ներկայացնելով քննարկվելիք հարցերի օրակարգը և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկումներ է ծավալել ոլորտը կարգավորող մի շարք միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոշումներ է կայացրել ԱՊՀ միջազգային մի քանի պայմանագրերի նախագծերի լրամշակման վերաբերյալ և հաստատել է ԱՊՀ Արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նստաշրջանի օրակարգը: