Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
30/05/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական:
Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Արգենտինայի միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:
Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ: