Հայտարարություն

24/07/2018

ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: Նախարարությունը գործարկել է ժամանակակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:
e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք:
Նախարարությունը հորդորում է  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան: