Քննարկվել են իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները
31/01/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության(ԱՃԹՆ) փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողություններիչորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։
Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապահով, և նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլև իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվայալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա և նոր՝ հրապարակվելու:ԱՃԹՆ միջազգային քարտուղարության ներկայացուցչությունը տեխնիկական և իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող իրականսեփականատերերի բացահայտման ուղղությամբ ընթացող աշխատանքներին: