ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին

18/07/2019

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի  քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները:

Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլը մեկնարկել է դեռևս 2015 թվականին: Վիճակահանության միջոցով Հայաստանին գնահատող երկրներ էին ընտրվել Սերբիայի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը:

Հուլիսի 16-ից 18-ը ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ  պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

          Հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջների իրականացմանն ուղղված  քայլերը:

          Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության  վերաբերյալ զեկույց: