Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումը
05/11/2019
Այսօր տեղի է ունեցել ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ հանրային քննարկումը:
Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկումներում ակտիվ ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ տեղեկացնելով, որ ոլորտային ամփոփիչ քննարկումն առնչվում է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերին: Տիգրան Գրիգորյանն ամփոփելով խոսքը՝ հորդորել է մասնակիցներին Ռազմավարության նախագծի քննարկումների շրջանակում ի հայտ եկած առաջարկները նաև գրավոր ուղղել Արդարադատության նախարարություն:
Հաջորդիվ կայացել է Ռազմավարության նախագծի շուրջ մասնակիցների հարցուպատասխանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ոլորտային հանրային քննարկումների շարքը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ից: