Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի առցանց հանրային քննարկում

07/08/2020

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և Օրենքի նախագծի շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիներ:

 Փոխնախարար Գրիգորյանն իր խոսքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է աշխատանքային քննարկման օրակարգը՝ միաժամանակ նշելով, որ հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ամփոփվում են և այս հանդիպումը ևս միտված է Նախագծի հետագա բարեփոխմանը:

Այնուհետև, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Հիմնադրամի փորձագետները ներկայացրել են Նախագծով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը և Հանձնաժողովի գործունեության լիազորությունների շրջանակը, որին էլ հաջորդել է հանդիպման մասնակիցների կողմից Նախագծի վերաբերյալ դիտարկումների և առաջարկների ներկայացումն ու քննարկումը:

Ամփոփլով՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ այս Նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական: