Արդարադատության նախարարը հանդիպել է ԲԴԽ անդամների ու Խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ
10/08/2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: