Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանին
22/11/2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։
Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։
Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։