Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ՝ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Նիդերլանդների դեսպանատանը հանդես է եկել ողջույնի խոսքով

27/04/2022

Նիդերլանդների Թագավորությունում ապրիլի 27-ին նշվում է Թագավորի օրը: Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր:
Հատկանշական է, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը բացվել է բոլորովին վերջերս՝  2020 թվականին, և առաջին անգամ է, որ Հայաստանում նմանատիպ միջոցառում անցկացվեց:
Ի թիվս այլ բարձրաստիճան պետական ու դիվանագիտական այրերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  այնուհետև ի նշան հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարար Անդրեասյանը շնորհավորեց ազգային տոնի կապակցությամբ, ինչպես նաև բարձր գնահատեց երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնց վկայումն են մի շարք միջպետական համաձայնագրերն ու հուշագրերը և ժողովուրդների միջև եղած բարեկամական փոխհարաբերությունները:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց անել հնարավորը, որպեսզի բոլոր բնագավառներում՝ հատկապես իրավական փոխգործակցության ոլորտում, էլ ավելի սերտանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկների միջև: