«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ներկայացուցիչները բարձր են գնահատել Կառավարության և Արդարադատության նախարարության ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում

18/05/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուին: Հանդիպման ընթացքում կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար: Երանուհի Թումանյանցը կարևորել է ԲԿԳ ներդրումը Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում: Շրեյա Բասուն բարձր է գնահատել կառավարության և Արդարադատության նախարարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ: