Դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության հայտարարություն

02/06/2022

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:

  1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
  2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

     2.1.     դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

     2.2.     դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

     2.3.     հանրային ծառայող է,

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝
-    Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),

- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ,

-   Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը (պատճենը), ինքնակենսագրությունը,

- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2022թ. հունիսի 15-ը (հայտերի ընդունման վերջնաժամկետ), յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-13:00 և/կամ 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը կարող եք հանձնել Խմբին առձեռն, փոստով կամ ներկայացնելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Էլ.-փոստի հասցե՝ prisonarmenia@gmail.com

Պատասխանատու անձի հեռախոսահամար՝ +374 98 606 393