Հանրային հարցում
06/06/2022
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նպատակն է՝ որոշել սահմանադրական բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:
Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում` իրականացվում է հանրային հարցում, որի արդյունքում հավաքագրված առաջարկություններն ու խնդիրները կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,
խնդրում ենք դրանք ներկայացնել սույն հարցման ձևաչափի շրջանակներում՝ https://rb.gy/jpkr7c , անգլերեն՝ https://bit.ly/3O0d2di