Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար
21/10/2022
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության շրջանակում հաշտարարության ոլորտի գործունեության ապահովման համար էլեկտրոնային գործիքների նախատեսման նպատակով Արդարադատության նախարարությունը հայտարարում է Էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի գլխավոր նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ բոլոր դերակատարների համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ 21 նոյեմբերի 2022 թ. ժամը 14:00
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ