Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ոլորտում գործող e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար

01/11/2022

Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակներում քրեակատարողական համակարգում ներդրվել է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվության մշակման, իրականացվող աշխատանքների համապարփակ վերլուծության, ինչպես նաև հսկողության արդյունավետ գործիքակազմ հանդիսացող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը:
«E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովումն արդիականացնելու, ցանկացած բիզնես պրոցեսների թվայնացման և ամբողջությամբ փաստաթղթաշրջանառության կրճատման նպատակով Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ որպես խորհրդատու ներգրավելու ՏՏ բիզնես վերլուծաբանի, որը կիրականացնի հետևյալ աշխատանքները՝
  • «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի կարիքների գնահատում,
  • բիզնես պրոցեսների և դրանց հոսքի նույնականացում և գործընթացների դիագրամաների մշակում, դրանց թվայնացման և ֆունկցիոնալության վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  • համակարգի արդիականացման տեխնիկական առաջադրանքի մշակում և ներկայացում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2022 թվականի դեկտեմբերի 01-ը՝ մինչև ժամը 14:00-ն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://moj.am/announcements/view/article/1945