Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Արդարադատության նախարարության ծրագրերը

02/11/2022

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են քննարկումները  2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը խոհրդարանին է ներկայացրել  2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Արդարադատության նախարարության ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ։

2023թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է  քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով: Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությանը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:

Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները:

2023թ.-ի ընթացքում կիրականցվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։