Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը
11/11/2022
Այսօր տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը:
Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքում ողջունել է որակավորման ստուգմանը մասնակցող անձանց և մաղթել հաջողություններ՝ քննական շրջանում:
Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Այսօր մեկնարկած առաջին փուլը ներառել է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը ներառելու է հարցազրույցը:
Առաջին փուլին մասնակցել է 43 կառավարչի թեկնածու:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով՝ 04.10.2022թ. կատարված փոփոխություններով: