Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 6 մասնակից
02/12/2022
Արդարադատության նախարարությունը՝ փոխնախարար Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ, ամփոփել է 2022 թվականի նոյեմբերի 11-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) առաջին փուլի թեստային առաջադրանքների և իրավիճակային խնդրի գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքների քննության արդյունքները:
Բողոքարկման արդյունքների հաշվառմամբ՝ որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 6 մասնակից:
Տեղեկատվության կարգով՝ նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն երեսուն և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասը միավոր ստացած մասնակիցները: Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ: