Հակակոռուպցիոն միջազգային համաժողով. Արդարադատության նախարարության պատվիրակությունը գտնվում է Վաշինգտոնում

09/12/2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը և Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման մոնիթորիգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանն աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ  մասնակցում են Հակակոռուպցիոն միջազգային համաժողովին։
Համաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի ամենամասշտաբային միջոցառումն է, որին մասնակցում եմ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային անդամակցող պետությունների, ոլորտային միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակությունների ավելի քան 2000 ներկայացուցիչներ։
Համաժողովի քննարկումների շրջանակը ներառում է հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, կրեպտոարժույթների կարգավորմանը և դրա միջոցով կոռուպցիայի կանխարգելմանը, փողերի լվացման կարգավորումների կատարելագործմանն ուղղված հարցեր, որոնց շրջանակում մասնակիցները կիսվում են լավագույն փորձով, քննարկում մարտահրավերներին դիմակայելուն ուղղված առաջարկները։