Գործարկվել է e-license.am հարթակի՝ ծանուցումների հրապարակային գրանցամատյանը

08/12/2022

Արդարադատության նախարարությունը գործարկել է ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հրապարակային գրանցամատյանը:
e-license.am-ը հանդիսանում է լիազոր պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների հրապարակման միասնական հարթակ:
Բացի լիցենզիաների գրանցամատյանից, այսուհետ ակտիվ է նաև ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հաշվառման գրանցամատյանը, որը պարունակում է տվյալներ լիազորող մարմնի, ծանուցման ենթակա գործունեության տեսակների, ծանուցման ենթակա գործունեություն իրականցնող անձի և ծանուցման կարգավիճակի մասին: Արդյունքում՝ Արդարադատության նախարարությունն ապահովել է ծանուցումների՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքին համապատասխան հաշվառման գործընթացը:
Հրապարակային գրանցամատյանի ներդնման նպատակն է վարչարարության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովումն ու որակի բարձրացումը, ժամանակի և նյութական ռեսուրսների խնայողությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա տեսնել լիցենզիաների տրամադրման մասին որոշումները, լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեության տեսակները և դրանք իրականացնող անձանց:
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հրապարակային գրանցամատյանը գործարկվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊ ըներության հետ համագործակցության արդյունքում:

https://e-license.am/am/