Կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան

09/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:
Նախագծով կհստակեցվի կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթները:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ փոփոխություններով առաջարկվում է 2022թ.-ի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումն իրականացնել առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պահանջների ապահովման:
Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման լիազորությունը, այլ նպատակ են հետապնդում լրացուցիչ հստակեցնել առկա կարգավորումները՝ այդ լիազորություններն ապագայում առավել արդյունավետ կիրառելու նպատակով: