Պաշտպանության և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության մոդելը

12/12/2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ու Պետական-իրավական հարցերի հանձնաժողովների անդամների հետ փակ քննարկմանը ներկայացրել են Ներքին գործերի նախարարության ձևավորման մոդելը:
Քննարկման շրջանակներում Գրիգոր Մինասյանի կողմից ներկայացվել է ստեղծվելիք նախարարության կառուցվածքը, գործառույթները, նախարարության ենթակա պետական մարմինների գործունեությունն անցումային ժամանակահատվածում, ինչպես նաև վերջնարդյունքում նախարարության, ոստիկանության և ենթակա մյուս պետական մարմինների մասով սպասվելիք կառուցվածքն ու գործունեության ծավալները:
Քննարկման ավարտին ներկայացվել են նաև որոշ բանավոր առաջարկներ, որոնք կդիտարկվեն նախագծի հեղինակների կողմից: