Հայեցակարգում անդրադարձ կկատարվի՝ վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերը իրավական համակարգում ընդգրկելու հարցին. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

13/12/2022

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:
Համատեղ նիստի ժամանակ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից մշակված զեկույցը` վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի տեղն իրավական համակարգում նախատեսելու վերաբերյալ:
Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձ կատարել իրավական աստիճանակարգության համակարգում վերպետական միջազգային կառույցների մարմինների ընդունած իրավական ակտերի տեղին վերաբերող հարցերին: