Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է Նախարարության տեսլականը գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման վերաբերյալ

14/12/2022

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի բացման միջոցառմանը:
Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է Նախարարության տեսլականը գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման վերաբերյալ:
Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունն առաջին պետական գերատեսչությունն է, որն անցել է «Գենդերային հավասարության կնիքի» ուսումնասիրությունների միջով, ինչպես նաև հայտնել՝ որ, ՄԱԶԾ կողմից իրականացվող «Գենդերային հավասարությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում» ծրագրի շրջանակներում հրապարակվել է «ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում գենդերային հավասարության ապահովման» գնահատման վերաբերյալ հետազությունը:
Անահիտ Աբրահամյանը շեշտել է նաև, որ գենդերային իրավահավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ միջոցառումներ նախատեսված են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: