Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ երրորդ միջանկյալ կամավոր զեկույցի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը

15/12/2022

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ երրորդ միջանկյալ կամավոր զեկույցի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության «Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույց» (ՀՊԴ) երրորդ միջանկյալ զեկույցի հիմնական օրակարգային հարցերը վերաբերել են ՀՀ օրենսդրությանը, արդարադատության հասանելիությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, սոցիալական և առողջապահության ոլորտներում առկա խնդիրներին:
Անահիտ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որտեղ խոսել է արդարադատության իրականացման, արդար դատավարության, արդարադատության հասանելիության և փոխհատուցման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելման, կալանքի պայմանների մասին:
Աբրահամյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություներով Արդարադատության նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև առաջիկայում նախատեսվելիք գործողությունները, մասնավորապես նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել դատական և իրավական բարեփոխումների ուղղությամբ. մշակվել է դատական և իրավական բարեփոխումների նոր 2022-2026թթ. ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. Ռազմավարության:
Աբրահամյանը տեղեկացրել է, որ սկսվել են նոր ՄԻՊ 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները, և շահագրգիռ գերատեսչություններից ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստացվել են 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ, որոնք ամփոփելուց հետո փոխանցվել են ՄԱԶԾ փորձագետներին:
Աբրահամյանն ընդգծել է նաև իրավահավասարության, կանանց նկատմամբ բռնության, ռասայական խտրականության, արդյունավետ կառավարման և կոռուպցիայի, կարծիքի, արտահայտվելու ազատության և տեղեկատվության հասանելիությանը վերաբերող հարցերը: